Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 
պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղուկասյանը:

«Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ,

Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենաազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար»,–նշել է նա:

Ղուկասյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել է ապահովել առաջընթաց՝ հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։

«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,–հավելել է Ղուկասյանը:

Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի ապրիլի 28-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]